Հիշեցնենք, որ Բալասանյանի ազատման հարցն առաջ էր քաշել Ռուբեն Վարդանյանը՝ պնդելով, որ նա չի կարող պաշտպանել Արցախի շահերը, քանի որ, որպես բանակցող, հակված է կատարելու Ադրբեջանի պահանջները: Ավելին, Վարդանյանը կարծում է, որ Ադրբեջանի հետ բանակցելու թեմա առհասարակ չկա՝ դա կարելի է հազվադեպ դեպքերում, որովհետեւ Ադրբեջանի նպատակը ոչ թե բանակցելն է, այլ բանակցությունների միջոցով Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողության հասնելը։
Արայիկ Հարությունյանը Վիտոյին կրկին ասպարեզ բերելով՝ մի քանի հարց է լուծում․ փորձում է ադրբեջանցիներին ցույց տալ, որ դեմ չէ բանակցելուն, իսկ Նիկոլ Փաշինյանին ցույց է տալիս, որ Ռուբեն Վարդանյանը չէ որոշումներ կայացնողը, եւ, ի հեճուկս վերջինիս ցանկության, Բալասանյանին կրկին վերադարձնում է իր աշխատանքին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել