Armenpress.am-ը գրում է.

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը  կոչ է անում անհապաղ և ամբողջությամբ բացել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը։

Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, այս մասին գրել է  ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի թվիթերյան պաշտոնական էջը:

«Սննդի, դեղորայքի և այլ հիմնական ապրանքների և ծառայությունների անսահմանափակ հասանելիությունը էական նշանակություն ունի տուժած բնակչության կողմից մարդու իրավունքների իրացման համար»,- նշված է գրառման մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել