Lurer.com-ը գրում է.

Ինչպես արդեն հայտնել ենք, հունվարի 18-ին Կիևի մարզի Բրովարի քաղաքում մանկապարտեզի մոտ ընկել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ուղղաթիռը։ Վթարի հետևանքով զոհվել է 16 մարդ, ևւս 30-ը՝ վիրավորվել։

Ուկրաինայի ՆԳՆ-ն ցավակցություն է հայտնել մահացածների ընտանիքներին ու մերձավորներին և նշել զոհվածների անուններն ու պաշտոնները․

▪ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկի,
▪ Նրա առաջին տեղակալ Եվգենի Ենին,
▪ Ներքին գործերի նախարարության պետական քարտուղար Յուրի Լուբկովիչ,
▪ Ներքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալ Տատյանա Շուտյակ,
▪ Ազգային ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Միխայիլ Պավլուշկո,
▪ Ներքին գործերի նախարարության կապի վարչության առաջատար տեսուչ Միկոլա Անացկի։

Նշվում է, որ մահացել են նաև ինքնաթիռի հրամանատար Ալեքսանդր Վասիլենկոն, հատուկ նշանակության ուղղաթիռների ջոկատի օդաչու Կոնստանտին Կովալենկոն, մեխանիկ Իվան Կասյանովը, ինչպես նաև չորս երեխա։

         

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել