Tert.am-ը գրում է․

Իմ գնահատմամբ խաղաղությունը ռեֆորմ է իր բնույթով, և ինչպես ցանկացած ռեֆորմ, խաղաղության օրակարգը նույնպես կարող է ունենալ դիմադրություն։ Խաղաղության օրակարգը կարող է նաև ցավոտ տարրեր ունենալ և իմ գնահատամբ խաղաղության օրակարգը չի սկսվում ստորագրության պահին, այլ սկսվում է ստորագրության պահից հետո։ Որն է ՀՀ իշխանության գործիքակազմը՝ չեզոքացնելու խաղաղության օրակարգի ճանապարհին հանդիպող դիմադրությունը։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։

Հարցին իր պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը ասաց․

«Խաղաղության օրակարգը իրականում փաստաթուղթ չէ, այն իրականում մտածողություն է և հարցերի որոշակի դիտանկյուն։ Ո՞վ է ասել, որ խաղաղության օրակարգի ճանապարհին դիմադրությունը ենթադրում է պայքար և ով է ասել, որ այդ պայքարը մեր և ուրիշների մեջ է, այդ պայքարը առաջին հերթին մեր մեջ է։ Ոչ ոք զերծ չէ էմոցիաներից, պատմական հիշողությունից, ՀՀ ցանկացած քաղաքացու սեր, ատելություն ու մտագոհություն մերն է։ Դա ժողովրդի կողմից ընտրված իշխանության առավելությունն է, որովհետև մենք զգում ենք այնպես, ինչպես ժողովուրդն է զգում։ Այնպես չէ, որ խաղաղության օրակարգը նիրվանա է, այնտեղ էլ կան սպառնալիքներ։ Մենք երբեմն ընկնում ենք մի ծայրահեղությունից մեկ այլ ծայրահեղության մեջ՝ այդ օրակարգերը իրար հակադրելով։ Ի հեճուկս Հայաստանում տարածված ընկալումների, ճմշարտությունը մի հատ չէ, ճշմարտությունները բազմաթիվ են, մենք պետք է ըն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել