Armenpress.am-ը գրում է.

 Ռուսաստանը հուսով է, որ Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը շուտով կվերականգնվի, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: «Հուսով եմ, որ մենք շուտով կկարողանանք վերսկսել ուղիղ ավիահաղորդակցությունը (Վրաստանի հետ): Ուրախ եմ, որ Վրաստանի հետ մեր շփումներն ակտիվորեն զարգանում են, անցյալ տարի Վրաստանի ՀՆԱ-ն 10 %-ով աճել է՝ զգալի չափով զբոսաշրջության և Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների շնորհիվ », - այսօր կայացած  մամուլի ասուլիսում ասել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Միևնույն ժամանակ Լավրովը հարգանքի արժանի է համարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալու Վրաստանի դիրքորոշումը: «Մենք տեսնում ենք, թե որքանով է Վրաստանը, ինչպես և բոլոր այլ երկրները, գտնվում Արևմուտքի ճնշման տակ, որը պահանջում է բաց, հրապարակայնորեն միանալ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներին:

Հարգանք է առաջացնում այն փաստը, որ փոքր երկիրն ու նրա կառավարությունը համարձակություն ունեն՝ ասելու, որ առաջնորդվելու են սեփական շահերով, սեփական տնտեսության շահերովե, - նշել է Լավրովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել