Tert.am-ը գրում է.

Շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը ձերբակալվել է Գերմանիայի արևմտյան Լյուցերատ լքված բնակավայրի մոտ բողոքի ցույցերի ժամանակ։

Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները։

Գործակալության տվյալներով՝ Թունբերգը եղել է բնակավայրի մոտակայքում գտնվող ածխահանքի մոտ բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված ակտիվիստների թվում։

Հունվարի 11-ից Լյուցերաթի մոտ ցույցեր են։ Այս բնակավայրը վարչականորեն պատկանում է 43 հազար բնակիչ ունեցող Էրկելենց քաղաքին, սակայն գտնվում է մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Տեղի բոլոր բնակիչները վերաբնակեցվել են 2006 թվականին, քանի որ շենքերի տեղում շուտով պետք է հայտնվի ածխի նոր հանք։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ցուցարարները, որոնց միացել է շվեդ բնապահպան ակտիվիստը, դեմ են նոր հանքի շահագործմանը և շենքերի քանդմանը։ Ոմանք փորձում են ճեղքել ոստիկանական շղթան և շարժվել դեպի Լյուցերաթ։

Մասնակիցների թվի վերաբերյալ տվյալները մեծապես տարբերվում են: Ոստիկանության պաշտոնական տեղեկատվությամբ մասնակցում է 10 հազար ակտիվիստ։ Կազմակերպիչները հայտնում են 35 հազարի մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել