Lurer.com-ը գրում է.

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, մեկնաբանելով Ուկրաինայում տիրող իրավիճակը, հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը, որոնք նա ասել է մի քանի տարի առաջ Վլադիմիր Սոլովյովի ֆիլմի համար տված հարցազրույցում։

«Ռուսաստանը մեծ տերություն է, միջուկային տերություն: Ռուսաստանը երբեք թույլ չի տա (ինքն իրեն) պարտվել որևէ պայքարում: Մենք կարող ենք սեղմել կոճակը, և սալամ ալեյքում: Ինչպես մեր նախագահն ասաց. ո՞ւմ է պետք աշխարհն առանց Ռուսաստանի: Չեմ ցանկանում, որ այս շեյթաններն ապրեն, իսկ մենք չլինենք... Մենք դրախտ ենք գնալու, նրանք՝ դժոխք»,- մասնավորապես ասել է Կադիրովը սոցցանցերում իր օգնականի էջում ուղիղ եթերի ժամանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել