Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ալեխանդրո Գարնաչոյի ծառայություններով։

Ինչպես հայտնում է Independent-ը, 18-ամյա արգենտինացու ներկայացուցիչները դեռ համաձայնության չեն եկել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ երկարաձգելու նրա պայմանագիրը, որն ավարտվում է 2024 թվականի ամռանը։

Գարնաչոն մանչեսթերյան ակումբում ստանում է շաբաթական 7000 ֆունտ, իսկ մանկունիանցիների ղեկավարությունը պատրաստ է այն բարձրացնել միայն 20000-ով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալը» և «Յուվենտուսը» ուշադիր հետևում են իրավիճակին։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո: Այս մրցաշրջանում Գարնաչոն բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 15 խաղում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել