Tert.am-ը գրում է․

Խաղաղության ամենահուսալի երաշխավորը ազգային ներուժի գործածումն ու սեփական ուժերին ապավինելն է։ Այս մասին ԱԺ հայտարարույթունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Արցախցին  հազարամյակներ շարունակ ապրել է իր հողում՝ Արցախում, ընտելացած է ու սովոր է այդ հողին, կապված է իր ծննդավայրին։ Ամեն մարդ իր միջավայրն ունի, այդ վայրը այնպիսինը պետք է լինի, որ ոչ թե կյանք առնես ու հեռանաս, այլ մնաս, ապրես, արարես ու միշտ ուզենաս վերադառնալ։ Այսօր մեր գերխնդիրն է անել հնարավոր ամեն բան, որ արցախահայությունը չզրկվի ճակատագրով իրեն վիճակված մայր հայրենիքից։ Արցախահայությունը պետք է զգա, որ մենակ չէ, պետք է զգա մի քանի կմ հեռու գնվող իր հայրենակիցների անհանգստությունը, սերը, անհանգստությունը ու աջակցելու պատրասակամությունը»,- ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում պետք է հաղթահարել անտարբերությունը և միասնական լինել։

«Պետք է հաղթահարենք անտարբերությունը, անկեղծությունը դարձնենք գերակա ու հասնենք իրական եղբայրության գաղափարի։ Պետք է չտրվեք ներքաղաքական ու արտաքին քաղաքական սադրանքներին։ Անքննելի է, որ մեզ պետք է ուժեղ բանակ, բայց պատերազմը չի լինում միայն զենքով, ոչ էլ սկսվում կամ ավարտվում է  միայն դրա առկայությամբ  կամ բացակայությամբ։ Պատերազմը նաև տնտեսությունն է, կրթությունն է, այս շարքը կարելի է անվերջ թվել»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել