Անդեասյան Ժաննան կացնահարում է կրթական համակարգը

Մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Դումանյան Վահրամի աթոռին բազմելուց հետո «Հ1»-ի Պետոյի կնիկը՝ ԿԳՄՍ նախարար դարձած Անդրեասյան Ժաննան, ոչնչացնում է համակարգը՝ արագորեն ձերբազատվելով նախկին կադրերից կամ նրանց առաջ ուլտիմատում դնելով՝ ենթարկվել, կամ կամովին գործազուրկ դառնալ: Ասում են՝ թիրախում հատկապես ՀՀ մարզպետարանների կրթության վարչությունների պետերն են, դպրոցների տնօրենները և այլն:

Արդյոք գործ ունենք բացառապես Անրդեասյան Ժաննայի կապրիզների հե՞տ՝ միտված ամրապնդելու իր գերիշխանությունը, թե՞ սա նախապատրաստական աշխատանք է՝ Հայաստանի կրթական համակարգի սոռոսացման նախօրեին՝ հաշվի առնելով այն, որ շատերի գլխին պատուհաս դարձած նոր նախարարը սկսել է նոր դասագրքերի մշակման ուղղությամբ կոնկրետ աշխատանքներ՝ դրամաշնորհների ուժով վերաշարադրելու փաստերը: Հարց է առաջանում՝ դասագրքերի վերաշադրանքն ի՞նչ սկզբունքով է արվելու՝ նկատի ունենալով այս իշխանության թրքաբարո էությունը, որի շարքերում քիչ չեն թուրքական ազդեցության գործակալները՝ ի դեմս ասենք մարիակարապետյանների կամ արփիդավոյանների:

Անդեասյան Ժաննան չափազանց վտանգավոր տիպ է, որի թողած հետագիծը ոչ մի լավ բան չի խոստանում. ն-դեհականությունը ֆաշիզմի դրսևորում համարողից ի՞նչ լավ բան կարելի է սպասել այն էլ ագրեսիվացած թուրք-ադրբեջանական տանդեմի ֆոնին…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել