Tert.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի պաշտպանության քարտուղար Բեն Ուոլեսը կարծում է, որ գեներալ Վալերի Գերասիմովի նշանակումը Ուկրաինայում ռուսական ուժերի միացյալ խմբի նոր հրամանատարի պաշտոնում նշանակում է Ռուսաստանի Դաշնության վերադարձ ռազմաճակատում հարձակման: Այս մասին Ուոլեսը հայտարարել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանում, հաղորդում է մամուլի ծառայությունը։

Ուոլեսը կարևոր ցուցիչ է համարում Ռուսաստանում ռազմական բարձր ղեկավարության շրջանում տեղի ունեցած կադրային փոփոխությունները։

Նա նաև նշել է, որ Գերասիմովը հավատարիմ կմնա ռազմի դաշտում հարձակողական քաղաքականությանը՝ անկախ նրանից, թե դա ինչ կորուստներ է նշանակում ռուսական կողմի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել