Lurer.com-ը գրում է.

Microsoft-ի համահիմնադիր և ամերիկացի միլիարդատեր Բիլ Գեյթսն ասել է, որ ապագայում մարդկության անցումն արհեստական մսի կախված կլինի նման այլընտրանքների գներից՝ համեմատած սովորական մսամթերքի արժեքի հետ։ Այս մասին հայտնում է Business Insider-ը։

67-ամյա գործարարը նշել է, որ լավատեսորեն է վերաբերվում մսի արդյունաբերության զարգացմանը։ «Կան ընկերություններ, որոնք տավարի միս են արտադրում նոր ձևով, և մարդիկ, ովքեր աշխատում են այնպես, որ նախկինի պես օգտագործեն կովերին, բայց նվազեցնեն մեթանի արտանետումները», - ասել է նա:

Միլիարդատիրոջ կարծիքով՝ ի վերջո արհեստական մսամթերքը կլինի որակյալ և ավելի պահանջված, քան ներկայումս։

Այնուամենայնիվ, նա վստահ է, որ կլիման փրկելու համար մարդկության մեծ մասի վեգան դառնալու հավանականությունը չափազանց փոքր է: «Մարդկանց համար, ովքեր ցանկանում են վեգան դառնալ, դա հիանալի է, բայց չեմ կարծում, որ մարդկանց մեծամասնությունը կգնա դրան», - բացատրել է Գեյթսը:

Գործարարը վստահ է, որ ամեն ինչ կախված է արհեստական մսից պատրաստված մթերքի ինքնարժեքից։ «Մենք պետք է էկոլոգիապես մաքուր մթերքները դարձնենք այնքան էժան, որքան «կեղտոտները»։ Դա վերաբերում է նաև մսին։ Սա միակ ճանապարհն է, որով կարող ենք համոզել աշխարհի յուրաքանչյուր երկրի փոխվել: Եթե դա շատ թանկ արժենա՝ մեզ չի հաջողվի»,- եզրափակել է  նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել