Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Նաիրի Զարյան-Գրիբոյեդով փողոցների խաչմերուկոմ բախվել են BMW X5 և   Nissan Sentra մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, դուրս են բերվել ավտոմեքենայից և մոտեցվել օպերատիվորեն ժամանած շտապօգնության բրիգադներին։

Բժիշկները, մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, վիրավորներին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Երեքը տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ, մեկը՝ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Բախման հետևանքով էլ ավտոմեքենաներից մեկը բախվել է ճանապարհին կայանված Ford Mondeo մակնիշի ավտոմեքոնային։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարից հետո BMW-ի վրայից համարանիշները հանել էին, սակայն ժամանած պարեկները վարորդին հանձնարարեցին, և նա համարանիշները տեղադրեց ավտոմեքենայի վրա։ 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել