Armenpress.am-ը գրում է.

Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակում բոլորը ունեն իրենց պատասխանատվության բաժինը  և բոլորը հասկանում են,որ խնդիրն այսպես երկար ձգվել չի կարող։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Պետք է այս խնդիրը լուծում ստանա։ Եթե Ադրբեջանը կարծում է, որ անընդհատ, մշտական, անժամկետ ճանապարհը փակելով հասնելու է իր նպատակների՝ տեսնելով արցախահայության անկոտրում կամքը, բնականաբար, նահանջելու է։ Պայքարով է միայն հնարավոր դրա դեմն առնել և հակակշռել։ 

Մեզ այսօր պարզապես պակասում է արցախահայությանը պաշտպանելու համահայկական գործընթացը, որը պետք է օր առաջ ստեղծել և իրականացնել։ Մեր բոլոր առաջարկները դրան են ուղղված։ Պետք է ստեղծվի մեկ միասնական կենտրոն՝ անունը շտաբ կամ խորհուրդ կլինի, որը պետք է առաջացնի համահայկական զորաշարժ»,- ասաց Ռուստամյանը։

Պատգամավորի խոսքով՝ հայ ժողովուրդը չի կարող նստած սպասել և հեռվից դիտել, թե ինչքան կդիմանա Արցախը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել