Tert.am-ը գրում է.

Հայաստանի ազգային ընտրանու գլխավոր մազչի ընտրությունը բարդ էր, որովհետև մենք հասկանում ենք, որ կարևոր ընտրափուլ ենք մտնում և մարզչի առջև, և բանակցելուց հստակ ժամանակ էինք տալիս մեր խնդիրները կարող են կատարել, թե ոչ։

Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՖՖ նախագամ Արմեն Մելիքբեկյանը՝ անդրադառնով ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի՝  Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելուն։

«Առաջադրանքներից մեկն այն է, որ մենք խմբում չպետք է դիտորդի դերում լինենք։ Բայց հիմա առաջին խաղի վրա մի փոքր ավելի շատ պետք է շեշտը դնենք, քանի որ այն Թուրքիայի դեմ է և Երևանում է, իսկ տանը պետք է միավորներ վաստակել։

Պայմանագրի դետալների մասին ավելի ուշ կխոսենք, որովհետև որոշակի դետալների շուրջ դեռ բանակցում ենք։ Օրերս նա կգա Երևան՝ պայմանագիր կնքելու»,–ասաց Մելիքբեկյանը, նշելով, որ բանակցությունները բարդ ընթացք են ունեցել, բայց ավարտը հաջող է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել