Լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն առաջիկայում կազատվի պաշտոնից։
Բացի այդ, այսօր Արցախի ԱԺ նախագահ Թովմասյանը չի բացառել ստեղծված ճգնաժամային իրավիճակի հաղթահարման նպատակով Արցախում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացումը։
Թեմաների վերաբերյալ գրառում է արել Ռուբեն Վարդանյանի թիմակից Մեսրոպ Առաքելյանը․ «Շրջափակման ժամանակ խոսել ընտրություններից, պաշտոնանկություններից, մեղմ ասած դավաճանություն է՝ թշնամու օրակարգի սպասարկում։
Մենք ունենք մեկ նպատակ՝ միասնական ջանքերով շարունակել պայքարելը հանուն ճգնաժամի հաղթահարման, հանուն Արցախի հայկական ապագայի»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել