Tert.am-ը գրում է.

«Սյունիքը ողնաշար է, Սյունիքը ուղիղ է, Սյունիքը պետք է լինի ամուր»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Արցախն էլ էր մեր ողնաշարը, մտավախություն չունե՞ք, որ Արցախից հետո Սյունիքն էլ է տարածքային կորուստների առջև կանգնելու հարցին ի պատասխան, Ռոբերտ Ղուկասյանն ասաց․

«Եթե անհրաժեշտ լինի, բոլորս մեր կյանքը կտանք, կպաշտպանենք մեր հայրենիքը։ Սյունիքի բնակչությունն ամբողջությամբ պատրաստ է ամեն քառակուսի մետրի համար իր կյանքը տալ։ Հենց պաշտպանության նախարարությունը դրա անհրաժեշտությունը կտեսնի ու մեզ կասի նման հրաման, մենք բոլորս միասին պատրաստ ենք։ Պատրաստ ենք ցանկացած սցենարի»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել