Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 13-ին որոշում է ստորագրել՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարին պաշտոնից ազատելու վերաբերյալ․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Թռչունյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ:

Նշենք, որ Թռչունյանը փոխնախարարի պաշտոնում նշանակվել է 2021-ի փետրվարի 23-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել