Lurer.com-ը գրում է.

Արցախի «Արդարություն» խմբակցություն, պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«44 օր ոչ մի «պատերազմական» կադր չֆիքսեցի, բայց պատերազմը «գրկեց» մարմինս, պարուրեց հոգիս ու տնավորվեց սրտումս: Հիմա էլ փակված խանութների դռներից, դատարկ փողոցներից այն կողմ փնտրում եմ կյանքը. ու ԿՅԱՆՔԸ ԿԱ...այն ԱՐՑԱԽՈւՄ ամենուր է...այն միայն ԱՐՑԱԽՈւՄ է...այստեղ տղաները ականջօղ չեն կրում, սափրած գլուխներով աղջիկներ չկան, այստեղ ամեն բան մաքրամաքուր, զուլալ ՀԱՅԿԱԿԱՆՆ է... ԱՐՑԱԽՈւՄ «մեկնարկեց»շրջափակման 2-րդ ամիսը: Անհեթեթ ու դաժան են դիմանալու կոչերը, քանզի դիմանալ, որ անչափահաս զավակդ քեզնից հեռու՜ է ու ինչքան էլ ձգվում ես չես կարողանում գրկել ու ծնունդը շնորհավորել, դիմանալ, երբ փոքրիկդ քեզնից ամենահասարակ բանն է ուզում, բայց դու հայացքդ ես փախցնում...Մենք չենք դիմանում, քանզի դիմանալ, նշանակում է համակերպվել, թուլանալ...Մենք համբերում ենք, քանզի դա պայքար է...ՀԱՄԲԵՐՈւԹՅԱՄԲ ՊԱՅՔԱՐՈՂԸ ՀԱՋՈՂՈւՄ Է...ՀԱՄԲԵՐՈւԹՅԱՄԲ ՊԱՅՔԱՐՈՂՆ ԱՊՐՈւՄ Է...»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել