Ադրբեջանը պետք է հասկանա, որ խաղաղության չի կարող հասնել հայերի կյանքի գնով։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության այն մասին, թե ինչ է նշանակում խաղաղություն հայերի և ադրբեջանցիների համար։ Բայց մենք երբեք չենք հրաժարվի մեր հայրենիքում, Արցախում արժանապատիվ, հարգանքով ու ազատ ապրելու իրավունքից»,-նշել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել