Hraparak.am-ը գրում է․

2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր Ուկրաինայում զոհվել է մոտ 7 հազար մարդ, վիրավորվել՝ ավելի քան 11 հազարը։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոն՝ հղում անելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներին։

Նրա խոսքով, միլիոնավոր մարդիկ լքել են իրենց տները։ «Մենք բարձր ենք գնահատում այն երկրների առատաձեռնությունը, որոնք ընդունել են մոտ 7,9 միլիոն մարդու, ովքեր պաշտպանություն են փնտրում Եվրոպայում: Մենք կոչ ենք անում ջանքեր գործադրել փախստականների իրավունքների և ծառայությունների հավասար հասանելիության ապահովման համար: Ուկրաինայում մոտ 5,91 մլն մարդ, որոնց 65%-ը կանայք և աղջիկներ են, ներքին տեղահանվածներ են»,- ասել է նա։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել