Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանին` լինելով նրա ձայնը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Twitter-ի իր էջում նման գրառում է արել Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն։

«Հարգանք Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ, Լաչինի շրջափակման վերացում, երկխոսության շարունակություն հանուն խաղաղության։ Նիկոլ Փաշինյանին ևս մեկ անգամ վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցության մասին։ Մենք կլինենք Հայաստանի ձայնը, որը կշարունակի զգուշացնել միջազգային հանրությանը որոշում կայացնելու հրատապության մասին»,–գրել է Բրաուն-Պիվեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել