Tert.am-ը գրում է.

Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Ուկրաինան արդեն սկսել է ծանր սպառազինություն ստանալ Արևմուտքից։

Երմակի խոսքով՝ Ուկրաինային ծանր սպառազինություն և տանկեր են անհրաժեշտ։

«Ես չեմ կարող ձեզ հայտնել բոլոր մանրամասները, բայց կարող եմ ասել, որ իրականում մենք արդեն սկսել ենք նման զինատեսակներ ստանալ մեր եվրոպացի գործընկերներից։ Համոզված եմ, որ այդ մատակարարումները կշարունակվեն», - ասել է Երմակը ֆրանսիական BFMTV հեռուստաալիքի եթերում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել