Tert.am-ը գրում է․

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է դիտարկել պրոթեզների, դրանց բաղադրամասերի ու բաղադրիչների արտադրության զարգացումը երկրում։ Դա անհրաժեշտ է դրա կարիքն ունեցող քաղաքացիներին, այդ թվում՝ Ուկրաինայում ռազմական գործողության մասնակիցներին աջակցելու համար։ Փաստաթուղթը հրապարակվել է Կրեմլի կայքում։

Հրամանի պատասխանատու է նշանակվել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Նա պետք է զեկուցի իր կատարած աշխատանքի մասին մինչև 2023 թվականի մարտի 1-ը։

Ավելի վաղ «Կոմերսանտ»-ը հայտնել էր, որ ապագայում Ռուսաստանում պրոթեզների պահանջարկը կարող է աճել Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով։ Պրոթեզների կարիք ունեցողների թիվը կաճի ռազմական գործողությունների ժամանակ ծանր վիրավորված զինվորականների պատճառով։

«Կոմերսանտ»-ի տեղեկություններով՝ ամենաշատ պահանջարկը կունենա վերջույթների պրոթեզները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել