ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը և նրա «ամբողջ վճարովի տեղեկատվական աղբանոցը» լրջորեն «իր հետևից են ընկել»։

ՌԴ ԱԳՆ խոսնակը այս մասին գրել է Telegram-ի իր ալիքում: Նրա խոսքով՝ Պետդեպարտամենտի կայքում իր լուսանկարի վրա կարմիր տառերով գրում են «սուտ»։

Զախարովան շնորհակալություն է հայտնել Պետդեպարտամենտին իր հանրահռչակման համար:

«Շնորհակալություն հանրահռչակման համար՝ «ռուս հաքերները» չեն կոտրել Պետքարտուղարության կայքը, բայց իմ լուսանկարը, այնուամենայնիվ, հայտնվել է այնտեղ։

Պետդեպարտամենտին առաջարկում եմ քվեստ՝ հիմա հայտարարություն կանեմ, և եթե Պետդեպարտամենտը այն «կեղծ» չպիտակավորի, ապա դա ճիշտ է։

Եվ այսպես՝ Զելենսկին երկար տարիներ օգտագործում է թմրանյութեր. այս մասին դեռ Պորոշենկոն է հայտարարել:

Ժամանակը գնաց»,- գրել է Զախարովան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել