Tert.am-ը գրում է.

Նախօրեին ԱՄՆ Նոր Օռլեան քաղաքում կայացել է «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի կիսաեզրափակիչը, որի շրջանակում աշխարհի 84 երկրի պատվիրակների հետ բեմ է բարձրացել նաև Հայաստանի ներկայացուցիչ Կրիստինա Այանյանը:

Հատկանշական է, որ գեղեցկուհին ազգային կոստյումների մրցութային փուլում բեմ է դուրս եկել «Հայաստանը՝ հանուն ապրելու իրավունքի» պաստառով, որը մի քանի վայրկյան շարունակ բեմից ցուցադրել է ներկաներին:

Նրա ազգային կոստյումը ներկայացնելիս հաղորդավարը նշել է, որ այն ստեղծված է Հայոց ցեղասպանության թեմայով, ինչպես նաև խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարն ու դիմադրությունը, հույսն առ պայծառ ապագա:

Նշենք, որ բոլոր մրցութային փուլերում Այանյանը բեմ է դուրս եկել Անբանիայի, Անգոլայի, Արգենտինայի մասնակիցներից հետո:

Нет описания.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել