Tert.am-ը գրում է.

Վենետիկի իշխանությունները մինչև ամառ հետաձգել են զբոսաշրջիկների համար քաղաք մեկօրյա այցի վճարի սահմանումը։

Խոսքը մեկ անձի համար 3-ից մինչև 10 եվրո գումարի մասին է։

«Քաղաքային խորհուրդը որոշել է հետաձգել ամսաթիվը առնվազն մինչև ամառ: Վենետիկ առանց գիշերակացի այցելելը պետք է վճարովի դառնար հունվարի 16-ից»,- Ռիա Նովոստիին ասել է քաղաքային իշխանության ներկայացուցիչը։

Նրա խոսքով, նոր կարգը նախապատրաստելու և վերջին թերությունները վերացնելու համար կպահանջվի մոտ վեց ամիս

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել