Tert.am-ը գրում է.

ԱՄՆ արդարադատության նախարար և գլխավոր դատախազ Մերրիկ Գարլանդը հայտարարել է, որ հատուկ դատախազ է նշանակել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մասնավոր գրասենյակում և տանը հայտնաբերված գաղտնի փաստաթղթերի հետ կապված իրավիճակը հետաքննելու համար։

«Այսօր ես հայտարարում եմ Ռոբերտ Հուրին հատուկ դատախազի պաշտոնում նշանակելու մասին՝ համաձայն գործակալության գործող կանոնների, որը հետաքննում է նման հարցերը», - ասել է Գարլանդը։

Նա նշել է, որ հանրային շահերից է բխում միջադեպը հետաքննող հատուկ դատախազի նշանակումը և վստահություն հայտնել, որ նրա որակավորումը կապահովի գործի պրոֆեսիոնալ և արագ քննությունը:

Գարլանդն ասել է, որ ինքը հատուկ դատախազին հանձնարարել է պարզել, թե արդյոք տեղի է ունեցել օրենքի խախտում անձի կամ գերատեսչության կողմից՝ կապված հայտնաբերված փաստաթղթերի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել