Tert.am-ը գրում է.

31-րդ օրն է շրջափակման, դա նշանակում է մենք ունենք խնդիրներ պարենային ապրանքների հետ կապված, ինֆրաստրուկտուրայի բոլոր օղակներում, բժշկության մեջ,  միմյանցից բաժանված ընտանքիներ ունենք, դեպքեր կան, որ մարդիկ մահացել են, չեն կարողանում հողին հանձնել և այլն։ Այս մասին Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Հարևան պետությունը ասում է, որ խնդիրներ չկան, նրանք իսկապես չեն ուզում իրականությունը ընդունել։ Իրենց հաշվարկներով այս մի ամսվա մեջ անցել է մոտ 400 մեքենա  և եթե մենք նայենք մինչև բլոկադան, մեկ օրվա մեջ ավելի շատ մեքենա է անցել,  սա խոսում է ճգնաժամի առկայության մասին։ Ամեն տեղ խնդիրներ կան, բայց միևնույն ժամանակ այս ամեն ինչը մեզ միավորեց, տեսանք, որ և՛ պետությունը, և՛ հասարակությունը միասին են իրար դժվար ժամանկահատվածում»,- ասաց Ռուբեն Վարդանյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել