Ռուսաստանն առաջիկա ամիսներին գնալու է «վա բանկ», քանի ներքին խնդիրներն այլևս թույլ չեն տալիս Կրեմլին երկար ձգձգել պատերազմը։ Կրեմլում այս պահին արդեն «պատրաստվում են որոշակի իրադարձությունների»։ Այս մասին հայտնում է ՌԲԿ «Ուկրաինա»-ն՝ հղում անելով Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովի հայտարարությանը։

«Մեզ համար առաջիկա երկու-երեք ամիսը դժվար և որոշիչ է լինելու, դա նշանակում է, որ Ռուսաստանը պետք է գնա «վա բանկ», նա նույնպես չի կարող պատերազմն անվերջ ձգել, այնտեղ բարդ իրավիճակ է, և Ռուսաստանում խնդիրներ են կուտակվում»,- ասել է նա։

Դանիլովի խոսքով՝ Կրեմլը ցանկանում է պատերազմի առաջին տարվա (փետրվարի 24) լրանալու կապակցությամբ հասարակությանը հայտնել ռազմաճակատում հաջողության հասնելու մասին։

Ավելի վաղ Դանիլովը զգուշացրել էր, որ հաղթանակի ճանապարհին ուկրաինացիների առջև այժմ «ամենադժվար հատվածն է»։ Այժմ անհրաժեշտ է վերջնականապես ազատագրել Ուկրաինայի բոլոր տարածքները և, որ ամենակարեւորն է, պատժել Ռուսաստանի Դաշնությանը հանցագործությունների համար, ասել էր նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել