Hraparak.am-ը գրում է․

Կառավարությունը հունվարի 12-ի նիստում որոշեց 2022թ. դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանում գտնվող Լեռնային Ղարաբաղի 506 քաղաքացիների կեցությունը և սնունդը ապահովելու համար փոխհատուցում հատկացնել։

Ըստ նախագծի հիմնավորման՝ 2022-ի դեկտեմբերի 12-ից սկսած՝ Լեռնային Ղարաբաղի մի շարք քաղաքացիներ դիմել են ՀՀ-ում ԼՂ-ի օպերատիվ շտաբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության գրասենյականեր Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով կեցություն չունենալու խնդրով և վերջիններս քաղաքացիներին տեղավորել են տարբեր հյուրանոցներում, այդ թվում՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի հյուրանոցներում։

«Դեկտեմբերի 12-ից սկսած՝ Երևան քաղաքի և Գորիս համայնքի շուրրջ 17 հյուրանոցներում հյուրընկալվել է շուրջ 506 քաղաքացի, այդ թվում՝ Երևան քաղաքի 3 հյուրանոցում՝ 100, իսկ Գորիս համայնքի 14 հյուրանոցում 406 քաղաքացի։ Հյուրանոցների կողմից մատուցված ծառայությունների արժեքը առ 09.01.22թ. կազմում է 142 011 500 ՀՀ դրամ։ ՀՀ Սյունիքի մարզպետարանի կողմից վճարվել է 27 160 600 (քսանյոթ միլիոն հարյուր վաթսուն հազար վեց հարյուր) ՀՀ դրամ, որից 9 387 600 ՀՀ դրամը ՀՀ պետական բյուջեից (ՀՀ կառավարության 22.12.2022թ. N 2049-Ն որոշում), 17 773 000 ՀՀ դրամը՝ ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամի միջոցներից: Հյուրանոցներին վճարման ենթակա գումարը 09.01.22թ. դրությամբ կազմում է 114 850 900 ՀՀ դրամ»,-նշվում է նախագծում:

Ըստ այդմ՝ նախատեսվում է նաև Երևանի քաղաքապետարանին հատկացնել 18650.0 հազ. դրամ սուբվենցիա, իսկ ՀՀ Սյունիքի մարզպետարանին՝ 96200.9 հազ. դրամ «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով՝ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել