Արդեն մեկ ամիս է Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ ապօրինաբար շրջափակելով Արցախը և արհեստականորեն ստեղծելով ծանր հումանիտար պայմաններ Արցախի 120 հազարանոց բնակչության համար։ Նման գործողություններով ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության բնակչությանը փաստացի զրկել է արտաքին աշխարհի հետ շփման միակ հնարավորությունից՝ 120 հազար բնակչությանը թողնելով լիակատար շրջափակման մեջ՝ դրանից բխող հումանիտար, առողջապահական և տնտեսական բոլոր հետևանքներով հանդերձ։

 Բնապահպաննրի անվան տակ հանդես եկող ադրբեջանցիներն իրականացնում են քաղաքական իշխանության հրահանգները՝ կտրել Արցախն աշխարհից։ 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի:

Շրջափակումից մեկ օր անց Արցախում անջատվել էր նաև գազամատակարարումը և վերականգնվել դեկտեմբերի 16–ին։

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու պատճառով հունվարի իննից  նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով ժամանակավորապես կկասեցվել է։

Հանրակրթական դպրոցները կշարունակեն գործել բնականոն հունով:

Հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումներ են սահմանվել, սահմանափակված է նաև գումարային գործարքները․ Արցախի Հանրապետությունում առկա բոլոր բանկոմատներից և POS տերմինալներից միևնույն վճարային քարտով կանխիկացումների համար կգործի սահմանչափ՝ օրական մինչև 50 հազար դրամի չափով:

Սննդի, առաջին անհրաժեշտության ապրանքի

Շրջափակման հետևանքով պլանային վիրահատություններն Արցախում դադարեցված են։ Ծանր առողջական խնդիր ունեցող 19 բուժառու Կարմիր խաչի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղափոխվել է Երևան, այդ թվում նաև երեխաներ։


Սույն թվականի հունվարի 9-ին` ժամը 14։35-ին, Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։ Ադրբեջանը հնարավորություն չի տալիս այդ հատվածում վթարի վերականգնման աշխատանքներ իրականացնել, Արցախում փորձում են խնայողությամբ մասնակի լուծել էլեկտրաէներգիայի հարցը։


Միջազգային հանրության, կազմակերությունների կոչերն արտեսվում են, Ադրբեջանը շարունակում է Արցախին պահել շրջափակման մեջ։

Շրջափակման օրերին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 110 երեխա:

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Դավիթ Ղարամանյանը հրապարակել է փոքրիկ Արփիի լուսանկարը և գրել․ «Էլեկտրաէներգիայի խնայողության նպատակով անջատումների մեր այսօրվա հերթը անցավ։
Առաջ, երբ հոսանքը անջատվում էր, Արփիին ասում էինք, որ դադայներն են անջատել, գործ են անում։ Այսօր, երբ լույսերը անջատեցին Արփին ասում է՝ դադա։ Ասում եմ՝ հա, Արփի, բայց այս անգամ թուրք դադա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել