Lurer.com-ը գրում է.

56 տարեկանում մահացել է սուպերմոդել Տատյանա Պատիցը։ Այս մասին հայտնում է Vogue-ը։ 90-ականների հայտնի մոդելի մահվան մանրամասները չեն նշվում։

Տատյանա Պատիցը ծնվել է 1966 թվականի մարտի 25-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում, ծագումով էստոնացի պարուհու և Գերմանիայից ժամանած լրագրողի ընտանիքում։ Մանկությունն անցկացրել է Շվեդիայում։ 17 տարեկանում նա զբաղեցրել է երրորդ տեղը տեղական Elite Model Look մրցույթում և պայմանագիր ստացել աշխատելու Փարիզում՝ տեղափոխվելով այնտեղ 1983 թվականին։

Տատյանա Պատիցի կարիերան բարձրացավ 1985 թվականին, երբ նրան լուսանկարեց Պիտեր Լինդբերգը, և նրանք շարունակեցին միասին աշխատել 30 տարի:  Մոդելը բազմիցս նկարահանվել է Vogue-ի համար, աշխատել Հերբ Ռիցի եւ Պատրիկ Դեմարշելյեի հետ, ինչպես նաեւ հայտնվել Ջորջ Մայքլի՝ «Freedom ՛90» տեսահոլովակում:

Վերջին անգամ սուպերմոդելը հանրության մեջ է հայտնվել 2022 թվականի հոկտեմբերին, երբ որդու հետ մասնակցում էր Բեռլինում կայացած սոցիալական մի միջոցառման:

  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել