Tert.am-ը գրում է․

2022 թվականին Ռուսաստանի հետ ոչինչ չի պատահել թշնամիների կանխատեսումներից և ոչ մեկը, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Կառավարության հետ հանդիպման ժամանակ ՌԴ ղեկավարը նշել է, որ դա պայմանավորված է նաև ՌԴ քաղաքացիների ջանքերով, նրանց հավաքվածությամբ և պատրաստակամությամբ։

«Այն, ինչ կանխատեսել էր մեր թշնամին մեզ համար (2022-ի համար) չի կատարվել և դա արվել է Ռուսաստանի քաղաքացիների, նրանց հավաքվածության և պատրաստակամության շնորհիվ»,- ասել է Պուտինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել