Lurer.com-ը գրում է.

Արգենտինական Focaccia Prieto ճարտարապետական ստուդիան ցուցադրել է ջրի վրա ապագայի հսկա քաղաքի նախագծի լուսանկարները, որոնք ստեղծվել են Midjourney նեյրոնային ցանցի միջոցով: Այս մասին գրում է Hi-Tech պորտալը։

Ճարտարապետների մտահղացման համաձայն՝ մարդիկ կապրեն լողացող «մատանիների վրա», որոնք կտեղավորեն կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչ։ Յուրաքանչյուր նման օղակ կարող է տեղավորել մինչև 4 հազար բնակիչ։ Դրանց վրա կկանգնեցվեն ինչպես բնակելի, այնպես էլ արտադրական շենքեր, ինչպես նաև հանգստի և ժամանցի տարածքներ։ Քաղաքի կառուցման համար, որը ստացել է «Պոլիմերպոլիս» անվանումը, նախատեսվում է օգտագործել Մեծ Խաղաղօվկիանոսյան պլաստմասսայի աղբը։

Ապագայի քաղաքի համար էլեկտրաէներգիան կարտադրվի մակընթացությունների միջոցով, իսկ ջրի ֆիլտրման հատուկ համակարգը կօգնի փրկել օվկիանոսն ու նրա էկոհամակարգը: Դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակ և ֆինանսական ներդրումներ կարող են պահանջվել Պոլիմերպոլիսի ստեղծման համար։

  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել