Tert.am-ը գրում է.

Զորավարժությունները ընդհանրապես անց են կացվում ոչ թե սպառնալիքներից խուսափելու, այլ սպառնալիքներին դիմագրավելու համար։ Ակնհայտ է, որ այս տարածաշրջանում մեզ համար սպառնալիք է մնում թուրք-ադրբեջանական տանդեմը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում անցկացնելու առաջարկը մերժելուն, ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Եթե հայ-ռուսական հարաբերությունները նաև նրա համար են, որ Թուրքիայից եկող սպառնալիքներին դիմագրավենք, ապա հասարակ զորավարժությունները նրա համար են, որ դիմագրավենք այն սպառնալիքներին, որը այսօր գալիս են Ադրբեջանից։ Զորավարժությունների անցկացման հիմնական նպատակը զորքերի պատրաստության կատարելագործումն է, իսկ ՀԱՊԿ շրջանակներում՝ նաև միջազգային փորձի փոխանակումը և պատրաստության աստիճանի բարձրացումը։ Հիմա եթե մենք հրաժարվելու ենք այդ զորավարժություններից, դա հավասարազոր է, որ ԶՈՒ պատրաստության մեջ հրաժարվենք ամենաբարձր գագաթնակետի ուսուցման ձևից»,- ասաց Օհանյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել