Armenpress.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու թեման մեկ անգամ չէ, որ եղել է օրակարգում, սակայն ցանկացած առաքելություն կարող է ներգրավվել միայն հակամարտության երկու կողմերի՝ և՛ Երևանի, և՛ Բաքվի համաձայնությամբ, լրագրողների հետ հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

«Աշխատանքային, տարբեր մակարդակներում մշտական շփումներ են տեղի ունենում: Իհարկե, այս թեման բազմիցս եղել է օրակարգում: Բայց պարզ է, որ ցանկացած առաքելություն կարող է ուղարկվել միայն հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ», - ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները քննարկել են այս թեման։

ТАСС-ը մեջբերում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, ով նախօրեին հայտարարել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանը կարող է նախաձեռնել Լեռնային Ղարաբաղ բազմազգ առաքելության ուղարկումը, եթե ինքը «չի կարող կատարել իր պարտավորությունները»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել