Tert.am-ը գրում է.

Դերասանուհի Մարջան Ավետիսյանը մեղադրում է իր փաստաբան Մասիս Մելքոնյանին, որ վերջինս յուրացրել է իրեն  պատկանող գումարները և հրաժարվում է վերադարձնել։ Tert.am-ի հետ զրույցում դերասանուհու փաստաբան Մարինա Պողոսյանը մանրամասներ է ներկայացրել տեղի ունեցածից։

«Դեռևս 2021թ-ին, երբ Մարջան Ավետիսյանը  գտնվում էր Հայաստանում, հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին, որ ոմն Արմեն Գևորգյան խարդախությամբ տիրացել էր իր գումարներին։ Այն ժամանակ, երբ Մարջան Ավետիսյանը  պետք է գնար Հայաստանից, այդ տղան կապի է դուրս եկել նրա հետ և ասել, որ ցանկանում է գումարը մաս-մաս վերադարձնել և  Մարջանը որոշում է  դիմել որևէ իրավաբանի իր շահերը այդ հարցում պաշտպանելու համար։ Մարջանի մտերիմնեից մեկը նրան ծանոթացնում է փաստաբան Մասիս Մելքոնյանի հետ»,- ասաց Մարինա Պողոսյանը՝ ընդգծելով, որ  Մարջան Ավետիսյանի և Մասիս Մելքոնյանի միջև որևէ փաստաթուղթ չի ստորագրվել։

Ըստ Պողոսյանի՝ Մարջան Ավետիսյանն ընդամենը մի թղթի վրա դիմում է գրել առ այն, որ ցանիանում է, որպեսզի Մասիս Մելքոնյանը ներկայացնի իր շահերը, դա ոչ լիազորագիր է եղել, ոչ պայմանագիր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել