ԱԺ պատշտպանության եւ անվտանգությանհարցերի հանձնաժողովի նիստում այսօր կրքերը շիկացան եւ լեզվկռիվ սկսվեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի միջեւ:

Անդրանիկ Քոչարյանը թույլ չտվեց Աննա Գրիգորյանին ելույթ ունենալ՝ նշելով, որ նա արդեն խոսել է եւ հիմա իրավունք չունի խոսելու:

«Պարոն, դուք ինձ մի ընդհատեք»,-ասաց Աննա Գրիգորյանը:

«Ես պետք է ընդհատեմ, որովհետեւ դուք խախտում եք արդեն: Չհասկացա, էս եկել եք առաջին նիստին ձեր կողմից մասնակցությունը խանգարելո՞վ: Վերջ տվեք»,-ասաց Քոչարյանը, ինչին ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց. «Ձեր տոնը փոխեք, այսուհետ չհամարձակվեք : Եթե մինչեւ այսօր բամբասկոտ կնոջ նման որտեղ նստում իմ անունն եք տալիս, այսուհետ չհամարձակվեք»:

«Բամբասկոտ կինը ձեր ամուսինն է, լռեք, մի հատ հավաքեք ձեզ»,-արդեն գոռալով ասաց հանձնաժողովի նախագահը: Աննա Հակոբյանն էլ հակադարձեց. «Դուք ձեզ հավաքեք, տղամարդուն նայեք»:

«Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանն էլ ասաց. «Երկու ընդդիմադիր կին է այստեղ նստած, հարգանք ենք պահանջում»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել