Ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր, գործարար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է ուկրաինական Սոլեդար քաղաքն ամբողջովին գրավելու մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Քաղաքի կենտրոնում ձևավորվել է «կաթսա» (котел), որում քաղաքային մարտեր են մղվում, վաղը կտեղեկացվի գերիների թվի մասին»,- ասել է նա:

Պրիգոժինն առանձին ընդգծել է, որ «Վագներ»-ից բացի ոչ մի այլ ստորաբաժանում չի մասնակցել Սոլեդարի վրա հարձակմանը:

Միևնույն ժամանակ, ինչպես գրում է dw.com-ը, երեքշաբթի երեկոյան Ուկրաինայի նախագահի աշխատակազմի և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հայտնել են, որ Սոլեդարի համար կատաղի մարտերը շարունակվում են։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը դեռ չի մեկնաբանել իրավիճակը այս քաղաքում։

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) Ուկրաինայում պատերազմի իրավիճակի վերաբերյալ հերթական զեկույցում նշում է, որ ռուսական ուժերը ամբողջությամբ չեն գրավել Սոլեդարը՝ չնայած ռուսական կողմի մի շարք հայտարարություններին քաղաքի անկման մասին: Այս պահին վաղաժամ է ասել, թե ով է վերահսկում որոշակի տարածքներ՝ քաղաքային մարտերի դինամիկ բնույթի պատճառով, նշում են ամերիկացի փորձագետները։ Միաժամանակ, ըստ նրանց, նույնիսկ Սոլեդարի ամբողջական գրավումը ռուսների կողմից չի նշանակում Բախմուտի անմիջական շրջապատում։  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել