Armenpress.am-ը գրում է.

Այս տարվա գարնանը լույս կտեսնի Հայաստանը որպես բրենդ ներկայացնող գիրքը: 

«Արմենպրես»-ը արդեն 2 գրքի հեղինակ, ԵՊՀ դասախոս, սոցիոլոգ և մարքեթինգային հաղորդակցությունների առաջատար մասնագետ Լիլիթ Շաքարյանի հետ զրուցել է նոր գրքի և հեղինակի անցած ուղու մասին: 

8D1A8754.JPG (512 KB)

Լիլիթ Շաքարյանն իր կարիերան սկսել է Երևանի պետական համալսարանից և առ այսօր ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս է: Գործունեությունը ծավալել է 2 հիմնական ոլորտներում: Առաջինը՝ սոցիոլոգիական հետազոտությունների և վերլուծությունների ոլորտն է, որտեղ տարբեր հետազոտական ծրագրեր ու նախագծեր է իրականացրել: Երկրորդը՝ PR-ի և մարքեթինգի ոլորտն է, որի համատեքստում Լիլիթ Շաքարյանը համագործակցել է  մի շարք առաջատար ընկերությունների հետ՝ նպաստելով վերջիններիս բիզնեսի գործունեության զարգացմանը։

Տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու մասնագիտական փորձը Շաքարյանը ներկայացրել է իր առաջին՝ «Բրենդի կառավարում» գրքում, որը լույս է տեսել 2021 թվականին: Գիրքը նախատեսված է բուհերի ուսանողների, ինչպես նաև բիզնես ոլորտում գործունեություն ծավալողների  համար: 

8D1A8768.JPG (385 KB)

«Լինելով սոցիոլոգ՝ դու կարողանում ես հասկանալ հասարակության սոցիալական կառուցվածքը, սոցիալական ինստիտուտների գործունեությունը, նրանց կողմից իրականացված գործառույթները և այն ողջ տրամաբանությունը, որով գործում է հասարակությունը: Իսկ սոցիալական ինստիտուտների գործունեությունն արդի դարաշրջանում  լավագույնս ներկայացվում է PR գործիքների միջոցով: 

Ավելին, յուրաքանչյուր գործունեություն այսօր շուկայում հաջողված է, եթե բրենդավորված է: Այստեղից ձևավորվեց հետաքրքրություն ուսումնասիրելու բրենդինգը: Որն է պատճառը, որ յուրաքանչյուր ոլորտում՝ սկսած անձերից մինչև պետություններ, ձգտում են բրենդավորման: Այս հետաքրքրությունն էր, որ ինձ տարավ բրենդինգի ոլորտ և, քանի որ  ոլորտում կար նաև մասնագիտական հայալեզու գրականության բաց, որոշեցի գրել առաջին հայալեզու մասնագիտական գիրքը բրենդինգի մասին  և այս հետաքրքրությունն է, որ կրկին ինձ ստիպում է նոր՝ երրորդ գրքի վրա աշխատել»,- ասաց գրքի հեղինակը: 

Լիլիթ Շաքարյանը պարբերաբար դասախոսություններով է հանդես գալիս տարբեր երկրների առաջատար համալսարաններում՝ Շվեյցարիա, 8D1A8756.JPG (376 KB)Չեխիա, Իսպանիա։ 

«Կարևորում եմ դասախոսություններով հանդես գալը միջազգային բուհերում, որը նպաստում է ոչ միայն մասնագիտական աճին, այլև նշանակալի է նաև մեր երկրի իմիջի տեսանկյունից: Լինելով միջազգային հարթակներում՝ դու հնարավորություն ունես ներկայացնել քո երկիրը, և ես այդ հնարավորությունը լավագույնս օգտագործում եմ»,- նշեց Շաքարյանը։

Այս տարի ևս ունի  նոր դասավանդման ծրագրերի հրավերներ Չեխիայից և Գերմանիայից, որտեղ հանդես է գալու «Հաղորդակցության Սոցիոլոգիա» և «Գենդեր և Հաղորդակցություն» առարկայական ծրագրերով:

Շաքարյանի երրորդ՝ նոր գիրքը վերնագրված է «Բրենդինգ․ Անձեր, Ընկերություններ, Երկրներ»: 

«Ապագա գիրքը բաղկացած է 3 բաժիններից: Սկսելու է անձի բրենդինգից, այնուհետև ներկայացվելու է ընկերությունների բրենդավորման ռազմավարությունը։ Գրքի երրորդ մասում ներկայացվելու է երկրի բրենդ հայեցակարգը՝ Հայաստանի Հանրապետության վերլուծության օրինակով»,- ասաց գրքի հեղինակը: 

Հեղինակի խոսքով երրորդ գրքի անհրաժեշտությունն ակնհայտ է: Նրա խոսքով՝ գիրքը իր բովանդակությամբ յուրօրինակ է լինելու շուկայում: Շաքարյանի խոսքով՝ գիրքը կարևոր է Հայաստանը միջազգային տիրույթում մրցունակ ներկայացնելու առումով: 

Կարինե Տերտերյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել