News.am-ը գրում է.

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի եւ ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի խոսակցության ձայնագրության վերաբերյալ քրեական վարույթը վերաբացվել է, News.am-ին հայտնել է Ռուբեն Վարդազարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

Նա նշել է, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը վերացրել է գործի վարույթը կարճելու մասին ՔԿ քննիչի որոշումը:

Հիշեցնենք, որ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը, աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել իր, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի եւ փաստաբան, ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։ Ըստ այդ ձայնագրության՝ Ջհանգիրյանը «համոզում է» Վարդազարյանին հրաժարական ներկայացնել ԲԴԽ նախագահի պաշտոնից։ Ձայնագրության հրապարակումից երեք օր անց՝ հունիսի 23-ին, ԲԴԽ-ն դադարեցրեց Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։ Իսկ հուլիսի 1-ին ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, առողջական խնդիրները մատնացույց անելով, հրաժարական  տվեց ԲԴԽ անդամի պաշտոնից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել