Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկզբունքային է համարում այն, որ Հայաստանում լրագրողների աշխատանքը որևէ կերպ չխոչընդոտվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա խոսեց հունվարի 10-ին հրավիրված ասուլիսի ընթացքում։

«Ինձ համար սկզբունքային է, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն լրագրողների, այլև սեփական օրինական գործունեությամբ զբաղվող ոչ մի մարդու աշխատանք չխոչընդոտվի։ Ես դատապարտում եմ ցանկացած բռնություն, ցանկացած խոչընդոտ»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը հայտնեց նոր նախաձեռնության մասին, որն այս պահին քննարկումների փուլում է։ Այն ենթադրում է, որ պետք է ստեղծվի լրագրողների ինքնակարգավորման մարմին, որտեղ լրագրողները հենց իրենք կսահմանեն գործունեության որոշակի կանոններ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել