168.am-ը գրում է․

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը 2023 թվականին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ զորավարժությունների աննպատակահարմարության մասին նորություն է։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ մանրամասները պետք է պարզեն։

ՀԱՊԿ-ի զորավարժությունները Հայաստանում անցկացնելու աննպատակահարմարության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարարել է այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում՝ նշելով, որ այդ մասին ՀՀ պաշտպանության նախարարն արդեն տեղեկացրել է ՀԱՊԿ-ին։

«Սա Հայաստանի վարչապետի բավականին նոր հայտարարություն է, կարծում եմ, որ ՀԱՊԿ գործընկերները կապի մեջ կլինեն, կհստակեցնեն Հայաստանի դիրքորոշման մանրամասները։ Ամեն դեպքում, Հայաստանը մեր շատ մտերիմ դաշնակիցն է, մենք կշարունակենք երկխոսությունը։ Ներառյալ այն հարցերը, որոնք այժմ շատ բարդ են»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարող է Կրեմլը մեկնաբանել Փաշինյանի հայտարարությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել