Tert.am-ը գրում է.

Ես չեմ կարծում, թե մենք մեր գործընկերների հետ պետք է վերջնագրերով խոսենք։

Այս մասին մամուլի ասուլիսում  հնչած հարցին, թե ռուսական լրատվամիջոցներում հրապարակված տեղեկություններ կան, որ Հայաստանը վերջանգիր է ներկայացրել Ռուսաստանին մինչև հունվարի տասը Լաչինի միջանցքը բացելու համար, ասաց Փաշինյանը։

«Այն, ինչ տեղի ունենում Լաչինի միջանցքում, առաջին հերթին հայության սեփական երկրում ապրելու կամքը կոտրելու նպատակ ունի։ ՀՀ դիրքորոշումներն արտահայտվել են, և մենք կարծում ենք, որ մեր գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական։

2020–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության 6–րդ կետով Լաչինի միջանցքի վերաբերյալ իրավական պարտավորություններ է դրված Ռուսաստանի ու Ադրբեջանի վրա, 6–րդ կետում ՀՀ–ի վերաբերյալ որևէ ձևակերպում չկա, և մենք կարոծում ենք, որ մենք մեր գործողություններում լեգիտիմիությունը համարում են առանցքային նշանակութուն ունեցող և հարցին վերաբերվում ենք այս տրամաբանությամբ»,–ասաց Փաշինյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել