168.am-ը գրում է․

Արցախի տոտալ շրջափակման և ադրբեջանցի, այսպես կոչված, «էկոակտիվիստների» ու զինվորականների կողմից Լաչինի միջանցքի փակման 30-րդ օրը մամուլի ասուլիս է տալու Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնի դարձավ կիրակի օրը:

Ուշագրավ պատահականությամբ այսօր՝ հենց այս պահին, ադրբեջանական հեռուստաընկերություններին հարցազրուց-ասուլիս է տալիս նաև Իլհամ Ալիևը:

Վերջինիս ասուլիսից դեռ մանրամասներ չեն հաղորդվում:  Վստահաբար այսօր սպասվող երկու ասուլիսների շատ հարցեր վերաբերելու են հենց Լաչինի միջանցքի շրջափակմանը, ինչը բնական է:

Սակայն թե ինչպես է ստացվել, որ Փաշինյանի ու Ալիևի ասուլիսների օրը համընկել է, ինչ նպատակ ունի այն, թերևս գուցե հայտնի դառնա այդ ասուլիսներում հնչած ուղերձների վերլուծությունից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել