Armenpress.am-ը գրում է.

Ռեննի արքեպիսկոպոս և քրիստոնյաների միասնության և հուդայականության հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ժամանակավոր հանձնակատար Պիեր դ՚Օրնելլայի առաջարկով հունվարի 8-ին    Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցիներում Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված կիրակնօրյա պատարագների ժամանակ արցախահայության համար իրականացվել է համընդհանուր աղոթք։

«Տեր Հիսուս, Խաղաղության իշխան, մեր աղաչանքն ենք հղում Քեզ Լեռնային Ղարաբաղի հայերի համար։ Միջազգային հանրության լռության ներքո նրանք զոհ են բռնությունների, որոնք հանգեցնելու են նրանց բնաջնջմանը։ Բոլորիս մեջ արթնացրու գթասրտություն, որը կարող է օգնել նրանց։ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարներին ներշնչիր արդարության և երկխոսության մղում, որպեսզի հարգվեն Լեռնային Ղարաբաղի բոլոր բնակիչների արժանապատվությունն ու հավատը», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշվել է աղոթքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել