Armsport.am-ը գրում է.

Ուգո Լյորիսը հայտարարել է Ֆրանսիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։

«Ես նախընտրում եմ հեռանալ՝ լինելով ամենաբարձր մակարդակի վրա»,- ասել է 36-ամյա դարպասապահը։

Լյորիսը ազգային հավաքականում հանդես է գալիս 2008 թվականից և անցկացրել է 145 հանդիպում, որոնցից 121-ը՝ ավագի կարգավիճակում։ 2022 թվականի աշխարհի առաջնությունում նա գերազանցել է Ֆրանսիայի հավաքականի ռեկորդը՝ անցկացրած խաղերի քանակով։

Հավաքականի կազմում դարպասապահը հաղթել է 2018 թվականի աշխարհի առաջնությունում և 2020/21 թվականների Ազգերի լիգայում, ինչպես նաև դարձել է Եվրո 2016-ի և 2022 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել