Armenpress.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կալիֆորնիա նահանգում արտակարգ դրություն է հայտարարել  եղանակային ծանր պայմանների պատճառով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հունվարի 9-ին հաղորդագրություն է զետեղվել Սպիտակ տան պաշտոնական կայքում:

Poweroutage.us պորտալի տեղեկություններով՝ հունվարի 9-ի առավոտյան Կալիֆորնիայում ավելի քան 120 հազար տուն հոսանքազրկվել է: Զանգվածային հոսանքազրկման պատճառը  հորդառատ անձրևներն ու քամու ուժգնացումն են եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել