Tert.am-ը գրում է․

2022 թվականին բրիտանական Rolls-Royce Motor Cars ավտոարտադրողն ընդհանուր առմամբ վաճառել է 6021 ավտոմեքենա։ Սա 8%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ, և բացարձակ ռեկորդ է ընկերության գրեթե 120-ամյա պատմության ընթացքում. մինչ այժմ ընկերության չէր հաջողվել մեկ տարվա ընթացքում գերազանցել 6 հազար ավտոմեքենայի վաճառքի նշագիծը։ 

Rolls-Royce-ը նաև ընդգծել է, որ իր արտադրանքի պահանջարկը մնում է մեծ, հաճախորդները «պատրաստ են վճարել մոտ կես միլիոն եվրո եզակի Rolls-Royce մեքենաների համար»:

Միացյալ Նահանգները շարունակում է մնալ Rolls-Royce ավտոմեքենաների ամենամեծ շուկան, որը կազմում է վաճառքի 35%-ը: Չինաստանը շարունակում է մնալ մեծությամբ երկրորդ շուկան, չնայած այնտեղ վաճառքները մի փոքր նվազել են COVID-19-ի հետ կապված իրավիճակի պատճառով: Անցյալ տարի ռեկորդային վաճառքներ են գրանցվել նաև Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի շուկաներում։ Ընդհանուր առմամբ, 2022-ին ամենապահանջված մոդելը Rolls-Royce Cullinan-ն էր ամբողջ աշխարհում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել